Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Սատարում ենք ՕԵԿ-ին ազգանպաստ այս նախաձեռնության գործում

Սատարում ենք ՕԵԿ-ին ազգանպաստ այս նախաձեռնության գործում
21.06.2014 | 16:36

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են դատական կարգով վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ օգոստոսի 1-ից հոսանքի գինը 4 դրամով բարձրացնելու որոշումը:
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ սատարում է ՕԵԿ-ին՝ ազգանպաստ այս նախաձեռնության իրականացման գործում:
Ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում մեր կազմակերպությունը անընդունելի է համարում լայն սպառման ապրանքների կամ ծառայությունների թանկացումը, որը կարող է նաև շղթայական թանկացումների պատճառ դառնալ:
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպությունը կոչ է անում խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, անհատներին՝ ի շահ մեր ժողովրդի ցուցաբերել ակտիվություն և միանալ այս գործընթացին:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպության նախագահ

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ